Մյունխենի «Բավարիա»-ի նախկին ֆուտբոլիստ Ջիովանի Էլբերը նշել է, որ ակումբի ղեկավարությանը խորհուրդ է տվել ձեռք բերել Նեյմարի տրանսֆերը, երբ վերջինս 16 տարեկան էր:
«Նեյմարն այն ժամանակ այլ մակարդակի վրա էր, քան իր բոլոր հասակակիցները 16 տարեկանում: Բայց նա իր պայմանագրային դրույթներով բավականին թանկ արժեր:
«Բավարիա»-ն երկար ժամանակ բանակցեց բրազիլական ակումբի հետ, բայց ի վերջո այդ տեղափոխությունը չկայացավ: Ոչ ոք չգիտեր, թե արդյոք կշարունակեր նա առաջադիմել, ինչպես դա կստացվեր նրա մոտ այն ժամանակ»,- ասել է Էլբերը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն այս ամռանը Նեյմարի տրանսֆերը «Սանթոս»-ից ձեռք բերեց 50 մլն ֆունտի դիմաց:








































