Monday, 29 06 2026
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios

Նպատակ ունենք հասնելու ԼՂ հարցի բանակցային և կայուն լուծման. ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության խոսնակ

ԵԱՀԿ-ում 2018 թվականին նախագահող Իտալիան ջանք չի խնայելու աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին՝ հասնելու խնդրի կայուն և բանակցային ճանապարհով լուծմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության մամուլի պատասխանատու Ջիովաննի Դավոլին:

«Ինչպես 2018 թվականի հունվարի 11-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ժամանակ ընդգծեց Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն, մեր նախագահության առաջնահերթությունները երեքն են:

Շարունակելով ԵԱՀԿ-ում նախորդ նախագահողների գործողությունները՝ լիակատար աջակցություն ենք ցուցաբերում Ուկրաինայում և դրա շուրջ ծավալված ճգնաժամի, ինչպես նաև ԵԱՀԿ տարածքում ձգձգված հակամարտությունների հանգուցալուծման ջանքերին: Այս համատեքստում նախարար Ալֆանոն հատուկ առաքելություն է իրականացրել դեպի Ուկրաինա (2018 թվականի հունվարի 30-31-ը)՝ ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնում այցելելով նաև Դոնբասում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելություն և Մոսկվա (փետրվարի 1):

ԵԱՀԿ-ում ավելի մեծ ուշադրություն ենք ցուցաբերում Միջերկրածովյան տարածաշրջանում առկա մարտահրավերներին և հնարավորություններին՝ մասնավորապես առաջ մղելով ԵԱՀԿ դերակատարությունը միգրացիայի հարցում, ինչպես 2017 թվականի հոկտեմբերի 24-25-ը Պալերմոյում Միջերկրածովյան համաժողովի ժամանակ ընդգծեց այն նախագահող նախարար Ալֆանոն:

Պրոակտիվ մոտեցում ենք ցուցաբերում ԵԱՀԿ 3 «ուղղություններին» (ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական, մարդու իրավունքներ) և նոր անդրազգային սպառնալիքներին (ահաբեկչություն, կիբերանվտանգություն, պայքար զենքի, թմրամիջոցների, մշակութային արժեքների անօրինական թրաֆիքինգի և վտանգավոր արտանետումների դեմ)»,-ասել է նա:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հեռանկարներին՝ Դավոլին ասել է, որ ճգնաժամի կարգավորման տարրերն արդեն դրվել են բանակցային սեղանին՝ շնորհիվ Մինսկի խմբի համանախագահների կենտրոնացված հանձնառության: Նրա խոսքով՝ իրենք լիակատար աջակցություն ենք ցուցաբերում մինչև այժմ ընդունված մոտեցմանը. երբ կողմերը ներգրավվել էին բարձրագույն քաղաքական մակարդակում՝ երկու նախագահների միջև ուղղակի շփման ձևով։

«Այս առումով մենք աջակցում և սատարում ենք հետագա շփումներին ամենաբարձր մակարդակով՝քաջ գիտակցելով, որ կողմերի շրջանում քաղաքական կամքի առկայությունը Լեռնային Ղարաբաղի խաղաղության գործընթացի առանցքային գործոնն է:

ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահությունը նպատակ է հետապնդում հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական, բանակցային և կայուն լուծման:

Մենք գործելու ենք ԵԱՀԿ նախկին համանախագահողների ոգուն համապատասխան՝ հետևողականորեն աջակցելով Մինսկի խմբի համանախագահներին: Մենք ջանք չենք խնայելու օգնելու և աջակցելու կողմերին՝ համաձայն Մադրիդյան սկզբունքների և Հելսինկիի եզրափակիչ ակտի»,-ասել է Դավոլին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում