Մարմնամարզիկը, ով վաղուց է ավարտել իր մասնագիտական կարիերան, հայտնվել է մրցումների ժամանակ։ Ալինա Կաբաևան այցելել է իր անվան Չեմպիոնուհիների գավաթի խաղերին։ Instagram-ի իր էջում Կաբաևան նկար է տեղադրել, որտեղ ինքը կանգնած է՝ երիտասարդ մարզուհիներով շրջապատված։
Չեմպիոնուհիների գավաթը գեղարվեստական մարմնամարզության մոսկովյան Գրան–պրիի որակավորման փուլն է։ Մրցումները կրում են Ալինա Կաբաևայի անունը, այնպես որ նա պարզապես պարտավոր էր այցելել միջոցառմանը։





































