Ծագումով հայ երեք հայտնի գործարարներ ընդգրկվել են ամերիկյան Forbes ամսագրի կազմած`աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում:
«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը «Միլիարդատերեր-2018» վարկանիշում 606-րդն է: Նրա կարողությունը գնահատվել է 3,7 միլիարդ դոլար:
Հայկական ծագումով ռուս գործարար, «Մագնիտ» ցանցի հիմնադիր Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) աշխարհի միլիարդատերերի ցանկում 550-րդն է`4 միլիարդ դոլար կարողությամբ:
Արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանը 2,7 միլիարդ դոլար կարողությամբ 887-րդ տեղում է:
«Միլիարդատերեր 2018» վարկանիշի առաջատարներն են Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը (112 մլրդ դոլար), Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը (90 մլրդ դոլար) և ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթը (84 միլիարդ դոլար):







































