Արդյունքում, ոստիկանությունը ձերբակալել է կատաղած վարորդին, իսկ մեքենան՝ տեղափոխել տուգանային հրապարակ:
Բաշկիրիայում մի կին հուսահատ քայլ է կատարել, որպեսզի խանգարի ճանապարհային ոստիկանությանը տարհանելու իր մեքենան: Հարբած վարորդի գործողությունները նկարահանվել են ականատեսների կողմից:
Կադրերում երևում է, թե ինչպես է Ստերլիտամակայի բնակչուհին պատահական անցորդների և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների աչքի առաջ կացնով ջարդում սեփական մեքենան: Ագրեսիվ շիկահերը չի պատասխանել շրջապատողների հարցերին: Ընդ որում, նրա երեխան, ով գտնվում էր կողքին, այդ ամենի արդյունքում լաց էր լինում:
Պարզվում է՝ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են վարորդին, և տեսնելով, որ նա գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ, որոշել են տարհանել մեքենան: Արդյունքում ոստիկանները ձերբակալել են կռվարար շիկահերին, իսկ մեքենան՝ տարել տուգանային հրապարակ:







































