Բելգիայի դեղատները մարտի 6-ից միջուկային անվտանգության նոր պլանին համապատասխան կկարողանան անվճար յոդային հաբեր տրամադրել բոլոր ցանկացողներին:
Տեղի ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն՝ յոդային հաբերը թույլ են տալիս սահմանափակել վահանաձև գեղձի քաղցկեղի զարգացումը միջուկային աղետներից հետո:
Բելգիայի ատոմակայանների մերձակայքում մեծ ռիսկի գոտու բնակիչներն արդեն օգտվում են նման անվճար ծառայությունից:










































