Երիտասարդը խմած վիճակում սարսափ խաղ է խաղացել և չի նկատել`ինչպես է քնել:
Reddit- ի օգտատերը խոսել է իր՝ վիրտուալ իրականության ակնոցների օգտագործման անհաջող փորձի մասին: «Resident Evil 7» սարսափ խաղը խաղալիս նա չի նկատել, թե ինչպես է քնել՝ առանց խաղն անջատելու:
Երբ արթնացել է, ակնոցը դեռ աչքերին է եղել, բայց ինքը չի գիտակցել: Պատմության հերոսը խմած է եղել և միանգամից չի հասկացել, թե ինչպես է հայտնվել անծանոթ մութ սենյակում, որտեղ շուրջբոլորը միայն ահարկու հնչյուններ են լսվել:
Նա վախեցած դուրս է վազել սենյակից`ձեռքով դիպչելով հեռուստացույցին և բախվել է պատին, իսկ հետո զգացել է ինչ-որ մեկի ձեռքի հպումը: Պարզվել է՝ դա նրա մայրն է, ով հանել է սաղավարտն ու ակնոցը:
Արդյունքում`ջարդված հեռուստացույց և պատ: Օգտատերն իր պատմությամբ կիսվել է Reddit-ում: Մի քանիսը կատակել են, թե նա «քանդել է 4-րդ պատը» (խաղի հերոսի անմիջական գործողությունը):







































