Anonymous խմբի ցանցահենից մի քանի րոպե է պահանջվել Պերուի նախագահ Օլյանտե Ումալայի կայքին մատչում ստանալու համար: Կոտրելով պորտալը՝ հանցագործը կարողացել է դրա սերվերի վրա տեղադրել հարավամերիկյան երկրի ու պետության ղեկավարի մասին քննադատական նյութեր, հայտնում է ITAR-TASS-ը:
Մասնավորապես, LulzSecPeru կեղծանունով ցանցահենը կայքի գլխավոր էջում տեղադրել է տեղի ամսագրերից մեկի լուսակարը, որի վրա պատկերված է երեխա՝ Ումալայի դեմքով: Այդ ակցիայից միայն 2 ժամ անց էին մամլո ծառայության աշխատակիցները կարողացել հեռացնել պատկերը:
Կիբեռհանցագործի խոսքով՝ ինքը կոտրել է կայքը, որպեսզի ցույց տա պետական մարմնինների ինտերնետ-պորտալների խոցելիությունը ու դրանով իր դժգոհությունը հայտնի կառավարության քաղաքականության նկատմամբ:










































