Ֆուտբոլի Հոլանդիայի առաջին դիվիզիոնի առաջնության «Հոու Էհեդ Իգլս»-«Դե Գրաֆսհափ» հանդիպումը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի: Դաշտի տերերի ցուցադրած խայտառակ խաղը հունից հանել է երկրպագուներին:
Վերջիններս ներխուժելով խաղադաշտ փորձել են ծեծի են ենթարկել իրենց սիրելի թիմի ֆուտբոլիստներին: Բախման հետևանքով կան վիրավորներ: Նշենք, որ ֆուտբոլիստները համարաժեք պատասխան են ցույց տվել ֆանատներին:









































