Wednesday, 24 06 2026
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել
Վահագնի հուշարձանը մի քանի անգամ փոխել է իր տեղադրությունը
17:10
Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը
Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ
16:50
Wikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակից
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար

Չնայած բացասական ֆոնին՝ Հայաստանը պահպանել է 3-րդ տեղը Արևելյան գործընկերության երկրների ԶԼՄ-ների ազատության ինդեքսով (տեսանյութ)

Հայաստանը պահպանել է իր դիրքերը Արևելյան գործընկերության երկրների ԶԼՄ-ների ազատության ինդեքսով, չնայած բացասական ֆոնին: Այսօր ներկայացվեց «Արևելյան գործընկերության ԶԼՄ-ների ազատության ինդեքս» եռամսյակային ուսումնասիրությունը, որն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերության երկրների ԶԼՄ-ների ազատության դիտարկում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվել է Երևանի մամուլի ակումբի և «Ինտերնյուս-Ուկրաինայի» կողմից ԱԳ երկրների ՔՀԿ-ների հետ համատեղ, ԱԳ բոլոր վեց երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում, Ուկրաինայում և Բելառուսում:

Շնորհանդեսին ներկայացվեցին ուսումնասիրության առաջին փուլի արդյունքները: Ուսումնասիրությունը ներկայացրեց Երևանի մամուլի ակումբի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Միքայել Զոլյանը: Նա պարզաբանեց, որ հետազոտությունը չի վերաբերում մամուլի պրոֆեսիոնալիզմի մակարդակին, այլ մամուլի ազատության խնդրին, թե որքանով է այդ ազատությունն իրացվում: Ուսումնասիրությունը վերաբերում է հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:

Բանախոսի հավաստիացմամբ՝ օգտագործվել են լուրջ փորձագիտական կարողություններ, փորձագետներին բաժանվել են հարցաթերթիկներ 55 հարցով, որոնք բաժանվել են չորս խմբի՝ քաղաքականություն՝ օրենսդրություն, միջազգային պայմանագրերի մասնակցություն, մամուլի ազատության ոլորտում մարմիններ, որն արտացոլում է երկրի տեսական պատկերը, այն, թե ինչպես պետք է աշխատի մամուլը: Երկրորդ մասը պրակտիկան է, փորձը, որտեղ հարցերը վերաբերում են այն բանին, թե ինչպես է աշխատում մամուլը: Երրորդ բլոկն է՝ հեռուստատեսություն, ռադիո, և չորրորդը՝ ինտերնետային նոր մեդիա:

«Այս հարցերը գումարվում են և ձևավորում երկրի ինդեքսը: Յուրաքանչյուր հարցին փորձագետը կարող է պատասխանել 0-3 սանդղակում. եթե ազատությունը լիարժեք է, պատասխանը 3 է: Սրանք գումարվում են, և ստացվում է որոշակի թիվ»,- ներկայացրեց Միքայել Զոլյանը:

Անդրադառնալով ուսումնասիրության քաղաքական բաղադրիչին՝ նա ասաց, որ Հայաստանում վիճակը բարվոք է. սա միակ բաղադրիչն է, որով Հայաստանը առաջատարների թվում է. 200 միավորով առաջատար Վրաստանից հետո Հայաստանը երկրորդ տեղում է՝ 179 միավոր: Նրա գնահատմամբ՝ զուտ տեսական մակարդակով ՀՀ-ում վիճակը համեմետաբար վատ չէ, սակայն տեսական մասում կա երկու առաջատար՝ Մոլդովա և Վրաստան՝ հավասար ռեյտինգներով: Հայաստանը հետ է մնում. երրորդ տեղում է 573 միավորով, երբ բաղադրիչի առաջատարն է Մոլդովան՝ 846, իսկ Վրաստանը ստացել է 844 միավոր:

Ինչպես տեղեկացրեց փորձագետը, հեռարձակող լրատվամիջոցներին վերաբերող հարցում Մոլդովան առաջատարն է 125 ցուցանիշով, Վրաստանը երկրորդ տեղում է՝ 101 միավոր, Հայաստանը երրորդ տեղում՝ 63 միավորով: Այս ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել Ուկրաինայից, որը 53 միավոր ունի: Ցուցակը եզրափակում են Բելառուսը և Ադրբեջանը՝ համապատասխանաբար 31 և 43 ցուցանիշներով:

Ինտերնետ/նոր մեդիա բաղադրիչի ցուցանիշներով Մոլդովան 140 ցուցանիշով առաջատարն է, Վրաստանը՝ 125 ցուցանիշով երկրորդը, Հայաստանը երրորդ տեղում է՝ 120 միավորով: Սանդղակը եզրափակում են Ուկրաինան՝ 102, Ադրբեջանը՝ 52, իսկ Բելառուսը՝ 29 միավորով:

Միքայել Զոլյանն ասաց, որ բոլոր բաղադրիչների միավորների գումարի արդյունքում առաջին տեղում հայտնվել է Մոլդովան՝ 1276 միավորով, երկրորդ տեղում Վրաստանը՝ 1270, երրորդ տեղում Հայաստանը՝ 935, չորրորդ տեղում Ուկրաինան՝ 792, հինգերերդ տեղում Ադրբեջանը՝ 546, իսկ վերջին տեղում Բելառուսը՝ 443 ցուցանիշով: Հայաստանի ինդեքսն է 5-ը, երբ Մոլդովայի և Վրաստանի դեպքում այդ ցուցանիշը 6 է: ԵՄԱ փորձագետի գնահատմամբ՝ նախորդ փուլի համեմատությամբ ՀՀ-ն պահպանել է իր երրրոդ տեղը:

«Այն ամիսները, որոնք ընդգրկվել էին ուսումնասիրության մեջ, հանգիստ ամիսներ էին, ինչ-որ չափով եղել է առաջադիմություն՝ հեղինակային իրավունքի մասին օրենքի քննարկումներ են տեղի ունեցել:

Մեր ռեյտինգը չի փոխվել նախորդ շրջանի համեմատությամբ. եղել են բացասական երևույթներ՝ կապված ակտիվիստների դեմ բռնությունների հետ: Եղել է Արգիշտի Կիվիրյանի դեմ բռնություն: Նա լրագրող է, խմբագիր. սա բացասական ֆոն է ստեղծում: Եղել է ակտիվիստների դեմ բռնություն. երբ կատարվում է բռնություն ակտիվիստների դեմ, լրագրողները ևս ամբողջապես անվտանգ չեն զգում իրենց: Եթե համեմատենք Ադրբեջանի և Բելառուսի հետ, մեր ցուցանիշը լավ է»,- նման տեսակետ հայտնեց Միքայել Զոլյանը:

Հարցին, թե ՄՄ-ին անդամակցության ցանկության հրապարակայնացումից հետո մամուլի ազատության իրացումը Հայաստանում սահմանափակվե՞լ է, նա պատասխանեց, որ հաջորդ եռամսյա հաշվետվության ժամանակ կգտնենք ՄՄ-ի ազդեցության ցուցանիշը, այս ընթացքում փոփոխություններ չեն եղել: «Եթե մենք նախկինում համեմատվում էինք ԱԳ երկրների հետ, որտեղ ունեինք բարձր չափանիշներ, եթե այսօր նման ինդեքս կազմվեր ՄՄ երկրների շրջանում, ապա Հայաստանը բարձր դիրք կգրավեր, սակայն մոտիվացիա չէր ունենա առաջ շարժվելու: Եթե այս գործընթացները շարունակվեն, այլ չափանիշներ են գործելու»,- նշեց Միքայել Զոլյանը:

Տեղեկացնենք, որ ծրագրի նպատակն է պաշտպանել խոսքի և արտահայտման ազատությունը ԱԳ երկրներում՝ բարձրացնելով տեղեկացվածությունը տարածաշրջանում գործող ԶԼՄ-ների ազատության և լրագրողների իրավունքների ոլորտում առկա իրավիճակի մասին: Ծրագրի գաղափարն առաջարկվել է ԱԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի կողմից, որը հիմնադրվել է 2009-ին, Եվրոպական հանձնաժողովի հովանավորությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում