Շուրջ 2.4 մետր բարձրությամբ եղևնու պատրաստման վրա ծախսվել է մոտ 43 կգ թանկարժեք մետաղ:
Սուրբ ծննդյան ոսկյա եղևնին աճուրդի է դրել ոսկերչական ընկերություններից մեկը: Եղևնին զարդարված է խաղալիքներով, որոնք պատկերում են Միկի Մաուսին, նրա ընկերուհուն՝ Մինիին և Դոնալդ Դաքին ՝ հայտնում է ITAR-TASS-ը:
«Միլիոնատերերի համար եղևնին» իր գնորդին կգտնի դեկտեմբերի 25-ին՝ Գինձադո թաղամասում գտնվող ոսկերչական ընկերությունում: Այնտեղ 16.2 հազար դոլարով կվաճառվի նաև փոքրիկ եղևնի՝ ոսկուց ու արծաթից:









































