Tuesday, 30 06 2026
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել

Ռումինիայի Հայոց Թեմում Սումգայիթյան զոհերին նվիրված հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել

Բուխարեստում և Ռումինիայի Հայոց Թեմի մյուս հայաշատ քաղաքներում մարտի 4-ին հավարտ կիրակնօրյա Ս. Պատարագի տեղի ունեցան հոգեհանգստյան արարողություններ` նվիրված Սումգայիթի ջարքերի տարելիցին: Ինչպես տեղեկացրին Ռումինիայի Հայոց Թեմի մամլո դիվանից, Բուխարեստի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի, մատուցվեց Ս. Պատարագ՝ ձեռամբ Կոնստանցայի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյանի: Սուրբ պատարագին ներկա էին Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը, հյուպատոս Աշոտ Գրիգորյանը, Ռումինահայոց Միության ներկայացուցիչներ, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, հավատացյալներ:

Սրբազան Հայրն իր քարոզում մեկ անգամ ևս հիշեցրեց ներկա հավատավոր բազմությանը Սումգայիթյան դաժան ու անմարդկային իրադարձությունների մասին՝ մասնավորապես նշելով. «Այն, ինչ հայ ազգաբնակչության հետ Սումգայիթում կատարվել է 1988թ. և դրանից հետո, ցեղասպանություն է: Կատարվել է մի ոճրագործություն, որը նպատակաուղղված էր Ադրբեջանում բնակվող ազգությամբ հայ քաղաքացիների բնաջնջմանը: Հայերը կոտորվեցին մի պարզ պատճառով, որ հայ էին և քրիստոնյա: Սակայն ոճրագործները չկարողացան կոտրել հայի ոգին, կամքի ուժը, ազատության ձգտումը: Ինչպես բազում անգամներ պատահեցին պատմության ընթացքում, այս անգամ էլ հայ ժողովուրդը մեկ բռունցք դարձավ, վեր հառնեց մոխիրներից, վերածնվեց և Արցախի ազատագրումով ապտակ հասցրեց ոսոխին: Արցախը եղել է, կա ու պիտի մնա հայկական հող, որևէ ազգ չի կարող նկրտումներ ունենալ Հայաստանի պատմական տարածքների նկատմամբ: Այսօր մենք գլուխ ենք խոնարհում սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակի առջև և մեր աղոթքի ձայնն ենք միացնում միլիոնավոր հայերի ձայներին, որոնք այս օրերին աշխարհի տարբեր անկյուններում ոգեկոչում են Սումգայիթյան իրադարձությունները»:

Հավարտ Ս. Պատարագի կատարվեց Հոգեհանգստյան պաշտոն բոլոր նահատակների հոգիների հանգստության համար, որից հետո ծաղկեպսակներ զետեղվեցին եկեղեցու պարտեզում կանգնեցված Հայոց Ցեղասպանության նահատակներին նվիրված խաչքարի առջև: Խոսքով հանդես եկավ Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը՝ մասնավորապես նշելվ. «1988թ. Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից ոչ հեռու գտնվող Սումգայիթ քաղաքում ապրող հայ ժողովրդի զավակները ենթարկվեցին սոսկալի սպանդի: Սա ադրբեջանական իշխանությունների պատասխանն էր հայ ժողովրդի այն արդար պահանջի, որով ուզում էին բացառապես խաղաղ ճանապարհով Լեռնային Ղարաբաղը միացնել Հայաստանին: Այս ոճրագործությամբ փորձ արվեց ճնշել հայության պահանջը, ինչը սակայն հակառակ ազդեցությունն ունեցավ՝ վերածվելով համաժողովրդական շարժման: Սկսվեց պատերազմ, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղը անցավ իրական հասցեատերերին, ստեղծվեց Արցախի Հանրապետությունը, և սա, վստահաբար հայերիս ամենաճիշտ և արդար պատասխանն էր Սումգայիթյան դեպքերին: Այս օրերին աշխարհասփյուռ հայությունը Հայոց Եկեղեցու, դիվանագիտական ներկայացուցչությունների և հայկական կառույցների միջոցով ոգեկոչում և մեկ անգամ ևս դատապարտում է այս ոճրագործությունը: Մենք էլ այսօր միասնաբար, համախմբված Բուխարեստի Հայոց Տաճարի բակում, մեր խոնարհումն ենք բերում բոլոր անմեղ զոհերի հիշատակի առջև և դատապարտում նմանատիպ ցանկացած ոճիր»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում