Դանիացի գիտնականները հայտնաբերել են երեխաների մոտ ասթմայի նոպաներ առաջացնող գեները՝ հաղորդվում է Nature Genetic ամսագրում հրապարակված նրանց հետազոտության մեջ:
Մասնավորապես, գիտնականները դրանց թվում հայտնաբերել են այնպիսի գեներ, որոնք նախկինում կապված չեն եղել տվյալ հիվանդության հետ:
Նշվում է, որ երեխաների մոտ ասթմայի զարգացման մեջ առանցքային դեր է խաղում CDHR3 գենը:
Բացի այդ, գիտնականները կարծում են, որ նման գեների բացահայտումը ցույց է տալիս, որ գոյություն ունեն ասթմայի մի քանի ենթատեսակներ, որոնցից յուրաքանչյուրի բուժումը պահանջում է յուրովի մոտեցում:







































