ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը Ռուսաստանի ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է մարդ, որն իրեն համարում է «Աստծու տեղակալ»: Այս մասին հաղորդում է Meduza-ն:

«Ես ինքնավստահության վնասի մասին նախազգուշացրել էի և Պուտինին: Երբ ես նրան ասացի, որ ինքն իրեն համարում է Աստծու տեղակալ, իհարկե՝ դա զայրացրեց նրան. նա էլ ասել է, թե պետք է Գորբաչովի լեզուն կարճացնել: Նախագահի: Լեզուն կարճացնել»,- ասել է նա:
Պատասխանելով հարցին՝ հավանո՞ւմ է արդյոք Պուտինին, Գորբաչովը նշել է՝ «նա իր տեղում է»:

Նա նաև պատմել է Պուտինի հետ իր հանդիպումների մասին:










































