Փայտե 7 էքսկլյուզիվ ծխախոտատուփերը, որոնք վաճառվել են Հավանայում Ծխախոտի միջազգային փառատոնի փակմանը, բերել են €1,4 մլն-ի օգնություն՝ ուղղված Կուբայի առողջապահությանը:
Ամենաթանկարժեք լոտը դարձել է Cohiba ապրանքանիշի ծխախոտատուփը՝ 550 ծխախոտներով, որը աճուրդում վաճառվել է €340 հազարով: Թանկարժեք ծխախոտատուփի գնորդները Հոնկոնգի քաղաքացիներ էին:









































