Դամասկոսի մոտ գտնվող կառավարական շենքում նոյեմբերի 17-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 31 մարդ: Այս մասին հայտնում է France-Presse-ը:
Գործակալության տվյալներով՝ բոլոր զոհերը եղել են սիրիական բանակի զինծառայողներ: Նրանց թվում կան 4 գեներալներ:
BBC-ն էլ իր հերթին՝ հղում անելով Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնին, հայտնել է, որ նախնական տվյալներով՝ պայթուցիկ սարքերը տեղադրված են եղել շենքի նկուղում: Նման եզրակացության է հանգեցնում այն, որ չնայած շենքի պահպանությանը՝ պայթյունի կազմակերպիչները կարողացել են ներս թափանցել:
Հարձակման պատասխանատվությունն արդեն ստանձնել է «Դամասկոսի վահան» սիրիական ապստամբական կազմակերպությունը: Պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հաստատել պայթյունի մասին տեղեկությունը:
Պայթյունը տեղի է ունեցել Լիբանանի հետ սահմանին գտնվող Կարա քաղաքում ընթացող մարտական գործողությունների ֆոնին. քաղաքն արդեն երկրորդ օրն է՝ գնդակոծվում է կառավարական զորքերի կողմից:







































