2022 թվականին Կատարում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմկոմիտեն ներկայացրել է այդ առիթով կառուցվելիք մարզադաշտերից մեկի նախագիծը՝ հայտնում է ITV-ն:
Մարզադաշտը կունենա դոուի՝ ավանդական արաբական նավի տեսք (սովորաբար միակայմ): Առաջին մարզադաշտը կկառուցվի մայրաքաղաք Դոհայից 10 մղոն հեռավորության վրա՝ Ալ-Վակր տարածաշրջանում:
Մարզական կառույցը կունենա մարզադաշտի ներսում ջերմաստիճանի հովացման հատուկ տեխնոլոգիա: Աշխարհի առաջնության կազմակերպիչների խոսքով՝ դաշտում ջերմաստիճանը կլինի 26 աստիճանից ոչ ավելի, իսկ տրիբունաներում՝ 24-28:
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան խորհրդակցություններ է սկսել առաջնությունը նոյեմբեր կամ դեկտեմբեր տեղափոխելու հարցով, քանի որ ամռանը եղանակը շատ շոգ կլինի, իսկ հունվար-փետրվարին առաջնությունը կհամընկնի ձմեռային օլիմպիական խաղերի հետ:









































