Անաստասիա Վոլոչկովան իր երկրպագուներին ցույց է տվել՝ ինչով է սնվում:
«Բացում եմ սառնարանը, և այնտեղ իմ սիրելի կանաչ համեղություններն են: Իսկ դուք ի՞նչ եք ուտում»,- գրել է նա Instagram-ում:

Վոլոչկովան մշտապես իր երկրպագուներին ապացուցում է, որ առողջ կենսակերպ է վարում: Սակայն նրանք համոզված են՝ Անաստասիան չարաշահում է ալկոհոլը: Չար լեզուներն ասում են, որ նա մենակությունը թաղում է ալկոհոլի մեջ, չէ՞ որ իր դստեր հորից բաժանվելուց հետո ոչ ոք իրեն այդպես էլ ամուսնության առաջարկություն չի արել: Իսկ Վոլոչկովան վստահեցնում է, որ ամեն ինչ այդքան վատ չէ:
Միևնույն ժամանակ, Վոլոչկովայի գործնականում ամեն լուսանկարում խմիչք կա՝ գինի կամ թանկարժեք շամպայն: Վոլոչկովան դա բացատրում է նրանով, որ հոգնում է ելույթների ժամանակ և «երբեմն իրեն թույլ է տալիս թուլանալ»:









































