Հունվարի վերջին Էդ Շիրանը հայտարարել է իր սիրելիի՝ Չերի Սիբբորնի հետ նշանադրության մասին, բայց հանդիսության մանրամասներով կիսվել հրաժարվել է: Միջոցառման պատրաստությունն ամբողջ թափով է ընթանում: Մոտ ապագայում Էդը կսկսի մատուռ կառուցել Սուֆոլկի իր կալվածքի տարածքում, որտեղ տեղի կունենա իր և Չերիի պսակադրությունը:

Daily Mail-ի տրամադրության տակ են հայտնվել փաստաթղթեր, որոնք Էդն ուղարկել է տեղի քաղաքապետարան շինարարության թույլտվություն ստանալու համար:

«Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի այնպիսի տեղ ունենալ, որտեղ կկարողանա մտորել և աղոթել լռության մեջ, ընտանեկան տարեդարձներ նշել, հարսանիքներ, պսակադրություններ, կնունքներ անցկացնել և այլն»,- ասվում է Էդ Շիրանի հայտարարության մեջ:

Մատուռը կկառուցվի սաքսոնական ոճով: Սպասվում է, որ այս հարցով որոշումը երաժիշտը միայն ապրիլին կստանա:









































