Solid Concepts-ի աշխատակիցները հաջողությամբ արտադրել ու փորձարկել են 3D տպագրման միջոցով ստեղծված ատրճանակը:
Գրեթե բոլոր դետալները տպագրվել են 3D տպիչով՝ շնորհիվ «մետաղի ուղիղ լազերային հատման» (Direct Metal Laser Sintering):
Ի տարբերություն պլաստիկից պատրաստված օրինակների, որոնք օգտագործման համար արդեն անպիտան էին առաջին օգտագործումից հետո` մետաղական ատրճանակից արձակվել է 50 փամփուշտ և դա ոչ մի կերպ չի ազդել ատրճանակի հետագա պիտանելիության վրա:









































