Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում սաֆարիի ժամանակ բախվել են վագրը և արջը, որոնց կռիվը տեսագրել են:
Բնագետ Աքշայ Կումարը NDTV հեռուստաալիքին պատմել է, որ կռիվը սկսել է 7-ամյա Մատկասուր վագրը: Կենդանին հարձակվել է արջի էգի վրա, որը ձագի հետ գնացել է ջուր խմելու: Վագրն ավելի քան 5 րոպե գրոհել է արջին, ով ձագին պաշտպանելու համար ստիպված է եղել պատասխան ագրեսիա դրսևորել:
https://www.youtube.com/watch?v=29qeGHksdQY
Սկզբում առավելությունը վագրի կողմն է եղել, բայց արջին հաջողվել է դուրս գալ վիճակից:
Հայտնի է, որ կռվի երկու մասնակիցները վիրավորվել են, բայց ողջ են մնացել: Իսկ արջի ձագն անվնաս փախել է:












































