Այսօր տեղի ունեցան Հայաստանի չորրորդ նախագահի ընտրությունները, որին մասնակցել է «Առաջին լրատվական»-ի հյուր, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։
– Շնորհավորում ենք Հայաստանի չորրորդ նախագահի ընտրության կապակցությամբ։ Ճի՞շտ է այսպես սկսելը։
– Իհարկե ճիշտ է։ Ես ևս ցանկանում եմ շնորհավորել։ Որքան էլ մեր հանրության վերաբերմունքը հասկանալիորեն քաղաքական գործընթացներին լինի վերապահումներով, բայց, այդուհանդերձ, բոլորս էլ կարող ենք արձանագրել՝ էդ քաղաքական որոշումներից, ընտրությունների արդյունքներով և դրան հաջորդող գործընթացներով է պայմանավորված մեր կյանքի որակը։ Հետևաբար, սա մի ընտրություն էր, որն էական նշանակություն է ունենալու գալիք տարիներին Հայաստանում ընթացող զարգացումների վրա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։









































