Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան Գերմանիա – Իտալիա ընկերական խաղում Անդրեա Պիրլոյի հետ բախման արդյունքում ծանր վնասվածք էր ստացել:
«Արքայական ակումբ»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ կիսապաշտպանն այսօր ենթարկվել է աջ ծնկի վիրահատության:
Նշվում է նաև, որ վիրահատությունը կատարել է Գերմանիայի լավագույն բժիկներից մեկը՝ «Ռեալ»-ի բժիշկների ներկայությամբ:
Առաջիկա 3 շաբաթները Խեդիրան կանցկացնի Գերմանիայում: Նա «Ռեալ»-ի բժշկական շտաբի ներկայությամբ վերականգնողական կուրս կանցնի:
Հիշեցնենք, որ մինչև վիրահատությունը նշվում էր, որ կիսապաշտպանը կարող է շարքից դուրս մնալ 6 ամսով: Վերականգնման հստակ ժամկետն առայժմ հայտնի չէ:








































