ԱԺ-ն այսօր՝ մարտի 2-ին, շարունակում է իր աշխատանքները և քննարկում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին հարցը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կարծիքով՝ օրենքը ինքնանպատակ է: Դիմելով սոցապ նախարար Արտեմ Ասատրյանին՝ պատգամավորը հարցրեց. «Կոնկրետ հաշմանդամություն ունեցող անձանց ո՞ր իրավունքի տեսանելի երաշխավորված իրացում է սպասվում տեսանելի ապագայում»:
Պատգամավորի խոսքով՝ եթե օրենքներն ընդունվում են՝ ցույց տալու համար, թե մենք միջազգային պարտավորություն ենք կատարում, ուրեմն պետք չեն:
Մանրամասները՝ տեսանյութում:








































