ԱԺ-ն այսօր՝ մարտի 2-ին, շարունակում է իր աշխատանքները և քննարկում է Սահմանադրական դատարանի անդամի համար Հրայր Թովմասյանի թեկնածության հարցը:
«Հրայր Թովմասյանը սասունցի Պետրոսի և Աբրահամի թոռն է, և ինքն է իրեն ստեղծել՝ ոչ ազդեցիկ զանգահարող, ոչ ազդեցիկ քավոր, ոչ ազդեցիկ ծնողներ»,- Հրայր Թովմասյանի մասին իր կարծիքն է հայտնում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ Հրայր Թովմասյանը և՛ ընդունելի քաղաքական գործիչ է, և՛ լավ իրավաբան. «Նա երբեք չի թաքնվել իր գործընկերների թիկունքում: Ինքը, ըստ իս, միավորում է Արևմտյան Հայաստանն ու Արևելյան Հայաստանը»:
Վերջում Շարմազանովը հավելեց. «Եթե նույնիսկ Հրայր Թովմասյանը ծովի վրա քայլի, նրան կմեղադրեն լողալ չիմանալու մեջ»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































