ՌԴ իրավապահ մարմինների աշխատակիցները Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալել են ՀՀ քաղաքացու։ Պատճառ է հանդիսացել ռումբի մասին կատակը։ Այս մասին հայտնում է Telegram-ի «112» ալիքը։
Երևան թռիչքից առաջ ստուգում անցնելիս նա կատակել է իր մոտ ռումբի առկայության մասին՝ պատասխանելով օդանավակայանի աշխատակցի հարցին։
«Հումորի զգացումից» զուրկ տեսուչը կանչել է անվտանգության ծառայության աշխատակիցներին և ոստիկաններին, ովքեր նրան տեղափոխել են տրանսպորտի հարցերով ոստիկանության բաժանմունք։








































