Monday, 06 07 2026
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել

Եթե իշխանությունը չի անում, օլիգարխիան է անում իշխանությա՛նն էլ, ժողովրդի՛ն էլ

Հայաստանի հանգստավայրերում առաջիկա Նոր տարվա և սուրբծննդյան տոների հանգստի գները մի քանի անգամ թանկ են, քան, ասենք, Դուբայում կամ արտերկրի այլ հանգստավայրերում: Այդ պարադոքսը Հայաստանում նոր չէ: Վաղուց է, որ Հայաստանում հանգստանալը հայաստանցու համար ավելի թանկ արժե, քան, ասենք, Թուրքիայում, Եգիպտոսում կամ Դուբայում կամ էլ նույնիսկ եվրոպական շատ հանգստավայրերում: Վրաստանի ծովափի մասին խոսելն իսկ ավելորդ է:

Ի՞նչն է այդ պարադոքսի պատճառը, կամ պարադո՞քս է արդյոք դա: Իրականում դա պարադոքս չէ, իսկ պատճառն էլ շատ պարզ է՝ Հայաստանում` ինչպես ցանկացած ոլորտ, զբոսաշրջության ոլորտն էլ պարզապես մոնոպոլիզացված կամ օլիգոպոլացված է: Մեր տնտեսության բոլոր ոլորտների նման` զբոսաշրջության ոլորտն էլ հիմնականում բաժանված է մի քանի պաշտոնյա-օլիգարխի միջև, մի քանի անձի սեփականություն է: Ավելին, նույնիսկ զբոսաշրջային քաղաքներն են այդպիսին, ասենք` Ջերմուկը մեկինն է, Ծաղկաձորը` մյուսինը, Աղվերանը երրորդինն է, Դիլիջանը՝ չորրորդինը և այլն: Այդ նույն մարդիկ տնօրինում են հանքերը, առևտրի ցանցերը, ամեն ինչ: Հետևաբար, ինչպես ամեն ինչում է Հայաստանի տնտեսությունն անարդյունավետ, այդպես էլ անարդյունավետ է զբոսաշրջության ոլորտում` լինելով բավական թանկարժեք և համեմատության եզր իսկ չունենալով հեռավոր արտասահմանյան հանգստավայրերի հետ:

Ինչպե՞ս կարող է մրցունակ լինել մի ոլորտ, որը բաժանված է ընդամենը մի քանի անձի միջև, որոնք էլ իրենց միջև են բաժանում և ըստ իրենց գերշահութաբեր ախորժակի էլ` կարգավորում են առաջարկն ու պահանջարկը, որոնք այնպիսի հարաբերակցություն են ձևավորում, որի շնորհիվ հանգստավայրերը թեև բավական թանկ են, սակայն միշտ էլ լիքն են: Որովհետև առաջարկը պահանջարկից քիչ է: Բայց ոլորտն ընդհանուր առմամբ մրցունակ չէ, որովհետև դրա համար պետք է բացվի Հայաստանի զբոսաշրջային պոտենցիալը, այսինքն` պետք է ազատականացվի, պետք է բիզնեսի մեջ հավասար պայմաններ լինեն, պետք է սովորական, այսպես ասած` շարքային ներդրողները հնարավորություն ունենան մտնելու շուկա և իրենց բիզնեսը դնելու:

Սակայն շուկան օլիգարխինն է, որին ամենևին չի հետաքրքրում ոլորտի մրցունակությունը, ու քանի որ օլիգարխինն է, ապա պետական քաղաքականություն էլ չկա, որը կնպաստի ոլորտի մրցունակության էական բարձրացմանն ու ոլորտի, այսպես ասած, հանրայնացմանը, երբ Հայաստանում հանգստանալը և տոները, արձակուրդները, ժամանցը Հայաստանում անցկացնելը ոչ միայն մի քանի հազար ռոմանտիկ արտասահմանցու կամ սփյուռքահայերին ու «էլիտար» հայաստանցիներին կլինեն հասանելի, այլ նաև երկրի շարքային քաղաքացիներին, որոնք գոնե իրենց երկրում կկարողանան մի փոքր հանգստանալ: Բայց այդպես լինում է միայն այն պետություններում, որտեղ իշխանությունը քաղաքացին է ձևավորում: Երբ իշխանությունը ձևավորում է օլիգարխը, օլիգարխն էլ հանգստանում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում