ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանին չեն զարմացրել ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի քննադատությունները երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Ֆարմանյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ եթե որևէ մեկը կարծում է, թե երկում չկան խնդիրներ, ապա նա չի կարող արդյունավետությամբ աջակցել պետականաշինության գործին:
«Ես այդ ամենը չեմ լսում առաջին անգամ, այդ ամենը լսել եմ բազմաթիվ առիթներով, նաև Սերժ Սարգսյանի խոսքերում: Դա այն իրականությունն է, որը փոխելու պատմական անհրաժեշտության առջև մենք կանգնած ենք որպես հավաքական ժողովուրդ, որն ունի նպատակներ և պետք է դրսևորի կամք դա իրականացնելու համար», – նշեց նա։







































