Կառավարությունը 25 մլն դրամ հատկացրեց Շիրակի մարզպետարանին՝ Սպանդարյանի միջնակարգ դպրոցի շենքի ջեռուցման համակարգի վերականգման աշխատանքների իրականացման նպատակով: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ Սպանդարյանի միջնակարգ դպրոցը ստեղծվել է 1976 թվականին: Դպրոցն ունի երկու մասնաշենք, այնտեղ սովորում է 222 աշակերտ:
Ըստ նախարարի, դպրոցի երկու մասնաշենքից մեկն ընդհանրապես չի ջեռուցվում: Դպրոցի մյուս մասնաշենքում գործող ջեռուցման համակարգը երկար տարիների շահագործման հետևանքով շարքից դուրս է եկել, և անհնար է դարձել դպրոցի ջեռուցման համակարգի վերականգնումը:







































