Մայամիում փրկարարները գտել են տղամարդու մարմինը, ով նախօրեին ընկել էր մասնավոր ինքնաթիռից: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
42-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է շաբաթ օրը՝ առավոտյան, թփուտներում: Զոհվածի ինքնությունը կհստակեցվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Այս միջադեպի մասին հաղորդագրությունը ստացվել է, երբ ինքնաթիռը թռչելիս է եղել ավելի քան 600 մետր բարձրության վրա: Օդաչուն կարգավարներին տեղեկացրել է, որ ինքնաթիռի դուռը բաց է եղել, և ուղևոր է ընկել:








































