2008-ի մարտի 1-ի իրադարձությունները պետական մակարդակով ահաբեկչության դրսևորում էին: Այս մասին «Մեդիա կենտրոնում» ընթացող քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով՝ տեղի ունեցածի իրավաբանական գնահատականը չի համապատասխանում իրադարձությունների իրական բնույթին: «Ոչ թե զանգվածային անկարգություններ են եղել, այլ ժողովրդի նկատմամբ իշխանության զանգվածային բռնություն, իշխանության զավթում: Կան վկաների ցուցմունքներ այն մասին, որ բռնությունը կատարվել է իշխանության կողմից»,- հայտարարեց Արթուր Սաքունցը: Նա միաժամանակ ափսոսանքով արձանագրեց, որ այդ իրադարձությունների ընդդիմադիր որոշ մասնակիցներ այժմ հանդես են գալիս իշխանության կողմում: «Նրանք հենց դրա վրա էլ հույսը դրել էին: Սա, հավանաբար, «ստոկհոլմյան համախտանիշն» է»,- հավելեց Սաքունցը:










































