Friday, 03 07 2026
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում

Արոնյան, Մամեդյարով, թե՞ Կրամնիկ․ Ովքեր են ֆավորիտ հավակնորդների մրցաշարում

Մարտի 10-ին Բեռլինում կմեկնարկի այս տարվա շախմատային կարևորագույն մրցաշարերից մեկը: Ութ շախմատիստներ կպայքարեն աշխարհի չեմպիոնի հավակնորդը դառնալու համար: Այս մրցաշարի հաղթողը 2018 թվականի նոյեմբերի 9-ից 28-ը նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ կվիճարկի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նշենք, որ աշխարհի 16-րդ չեմպիոն Կառլսենը 2013 թվականից պահպանում է կոչումը:

Բեռլինյան մրցաշարին մասնակցելու են աշխարհի գավաթակիր Հայաստանցի Լևոն Արոնյանը, ՖԻԴԵ-ի Գրան Պրիի հաղթող ադրբեջանցի Շաքրիար Մամեդյարովը, Աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ մրցանակակիր չինացի Դին Լիրենը, ՖԻԴԵ-ի Գրան Պրիի երկրորդ մրցանակակիր ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, աշխարհի փոխչեմպիոն ռուսասանցի Սերգեյ Կարյակինը: Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ Վլադիմիր Կրամնիկը մասնակիցների ցուցակում է ընդգրկվել մրցաշարի կազմակերպիչների կողմից: Ամերիկացիներ Ուեսլի Սոն ու Ֆաբիանո Կարաունա էլ կարևորագույն մրցաշարում են հայտնվել վերջին 12 ամիսների կտրվածքով ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում ամանաբարձր անհատական գործակից ունենալու շնորհիվ: Այսօր Մոսկվայում մեկնարկել է աշխարհի 8-րդ չեմպինո Միխայիլ Տալի հուշամրցաշարը, որին մասնակցելու են շախմատային էլիտայի 8 ներկայացուցիչներ: Բեռլինյան մրցաշարում ընդգրկված գրոսմայստերներից Տալի հուշամրցաշարին մասնակցում են Կրամնիկը Գրիշչուկը և Մամեդյարովը: Մյուս 5 շախմատիստները նախընտրել են ավելի հանգիստ պայմաններում նախապատրաստվել հավակնորդների մրցաշարին:

Չնայած, որ Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարի մասնակիցների շարքում անհատական վարկանիշով զիջում է Սոյին, Կրամնիկին և Մամեդյարովին այդուհանդերձ շախմատի փորձագետները և բուքմեյքերները առաջիկա մրցաշարի հիմնական ֆավորիտ համարում են հայ գրոսմայստերին: ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակը 2845 գործակցով գլխավորում է Կառլսենը: Երկրորդ հորիզոնականում գտնվող Մամեդյարովն ունի 2809, իսկ լավագույն եռյակը եզրափակող Կրամինիկը՝ 2800 գործակից: 4-րդ տեղում է Սոն 2799 գործակցով, իսկ լավագույն հնգյակը եզրափակող Արոնյանի վարկանիշը 2794 է: Հիշեցնենք, որ Արոնյանն այս տարի մասնակցելով Ջիբրալթարում տեղի ունեցած խոշոր մրցաշարին նվաճել էր հաղթողի կոչումը: Եվ այսպես, բեռլինյան մրցաշարում Արոնյանի հաղթանակի համար սահմանված է 4․75 գործակից: Այս հաշվարկում երկրորդ հորիզոնականում է Կարյակինը՝ 5․5 գործակցով: Բուքմեյքերները 6 գործակից են սահմանել Կարաունայի և Կրամնիկի հաղթանակի համար: Մամեդյարովի և Սոյի հաղթանակի գործակիցն էլ 6․5 է: Բուքմեյքերները քիչ հավանական են համարում Լիրենի և Գրիշչուկի հաղթանակը, սահմանելով 11 գործակից:

Առաջին տուրում Արոնյանը մրցելու է Լիրենի հետ, որին անցյալ տարի հաղթել էր աշխարհի գավաթի խաղարկության եզրափակում: Առաջիկա պարտիայում Արոնյանի հաղթանակը գնահատված է 3․55, ոչ-ոքին, 1․55, իսկ չինացի գրոսմայստերի հաղթանակը՝ 8 գործակցով: Շախմատի փորձագետների կարծիքով այս մրցաշարում հիմնական պայքարը ծավալվելու է Արոնյանի, Մամեդյարովի և Կրամնիկի միջև: Ադրբեջանցի գրոսմայստերը վերջին շրջանում բավական հաջող է հանդես գալիս և իր կարիերայի ընթացքում լավագույն դիրքում է գտնվում: Կրամնիկի ֆավորիտ լինելը ավելի շատ պայմանավորված է նրա հսկայական փորձով: Ինչ վերաբերվում է Արոնյանին, ապա մեր գրոսմայստերը փայլուն կերպով ելույթ ունեցավ նախորդ տարի և բացի աշխարհի գավաթը նվաճելուց հաղթող ճանաչվեց նաև մի քանի խոշոր մրցաշարերում:

«Լևոնը կարևորագույն մրցաշարի հաղթողի կոչման իրական հավակնորդ է: Նշեմ, սակայն, որ հավակնորդների նախորդ մրցաշարերում Արոնյանին «քաշել է» նյարդային համակարգի թուլությունը: Ինտրիգը հետևյալն է. կկարողանա՞ արդյոք Արոնյանը զսպել էմոցիաները և խաղալ այնպես, ինչպես խաղում է գերմրցաշարերում: Եթե նա գոնե խաղա իր հնարավորությունների սահմանում, կարծում եմ՝ կնվաճի հաղթողի կոչումը»- ասել է շախմատային վերլուծաբան, գրոսմայստեր Սերգեյ Շիպովը: Ավելի վաղ մեկնաբանելով Արոնյանի ելույթը՝ աշխարհի գավաթի խաղարկությունում ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, հայտարարել էր, որ Հայաստանն արդեն իսկ ունի նոր Տիգրան Պետրոսյան, որը պատրաստ է նվաճելու աշխարհի չեմպիոնի կոչումը: «Վստահ եմ, որ հավակնորդների մրցաշարում հայ գրոսմայստերը կկարողանա բարձր արդյունք ցույց տալ»,- նշել էր Իլյումժինովը:

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը բաղկացած է 14 տուրից: Մասնակիցները կունենան 4 հանգստյան օր: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 420 հազար եվրո: Հաղթողը կստանա 95 հազար, երկրորդ մրցանակակիրը՝ 88 հազար, իսկ երկորդ հորիզոնական զբաղեցրած շախմատիստը՝ 75 հազար եվրո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում