Իտալիայի նախկին վարչապետ և «Ազատության ժողովուրդ» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին իրեն վատ է զգացել շաբաթ օրը՝ կուսակցության ազգային խորհրդում ելույթ ունենալիս: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Գործակալության տվյալներով՝ Բեռլուսկոնին հենվել է ամբիոնին՝ չընկնելու համար: Դրանից հետո նրան է մոտեցել բուժող բժիշկ Ալբերտո Ջանգրիլոն, ով փորձել է տանել այդտեղից նախկին վարչապետին, սակայն վերջինս, միևնույն է, բուռն ծափողջույնների ներքո ավարտել է ելույթը:
Նշվում է, որ Բեռլուսկոնիի վատ ինքնազգացողությունը կարող է կապված լինել անքնության հետ, որի պատճառը եղել է Անջելինո Ալֆանոյի՝ «Ազատության ժողովուրդ» կուսակցության կազմից դուրս գալու ու սեփական՝ «Նոր աջակենտրոն ուժեր» շարժում ստեղծելու որոշումը:









































