Հարավ–Աֆրիկյան հանրապետության Կրյուգերի ազգային այգում զբոսաշրջիկների խմբի գիդը տեսագրել է ընձուղտի հետ կատարված միջադեպը, ով, փրկվելով կոկորդիլոսից, արյուծի կեր է դառնում։ Այս մասին գրում է Daily Mail–ը։
Փոլը նշել է, որ իր խոմբը մոտ մեկ ժամ շարունակ հետևել է տեղի ունեցածին և անհանգստացել է ընձուղտի համար։ Ոմանք նույնիսկ լաց են եղել կենդանու համար, ով փորձել է պոկվել իր ոտքից բռնած կոկորդիլոսից։ «Մենք այնտեղ մոտ մեկ ժամ նստեցինք, հույս ունենալով, որ ընձուղտը ինչ որ մի կերպ կկարողանա ազատվել հսկայական կոկորդիլոսի երախից»,– նշել է գիդը։ Սակայն, չնայած կոկորդիլոսից վերջ ի վերջո հրաշքով փրկվելուն, ընձուղտին էլ ավելի տխուր ճակատագիր էր սպասվում։ Հարձակումից հետո ոտքի կոտրվածքի պատճառով նա չէր կարողանում շարժվել, և արդյունքում առյուծների ոհմակի բաժին է դարձել։







































