ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանը: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը։
«Ընտրությանը մասնակցեց 105 պատգամավորից 93 -ը: ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանի թեկնածությանը հանձնաժողովի նախագահի թեկնածուի պաշտոնում կողմ էր քվեարկել 63 պատգամավոր, դեմ՝ 30»,- հայտնեց նա։
«Շնորհակալ եմ քվեարկության համար բոլորին՝ և կողմ, և դեմ ձայն տվողներին։ Հարգում եմ սկզբունքայնությունը և ինքս շատ հետևողական, սկզբունքային մարդ եմ։ Շնորհակալություն»,- իր ելույթում ասաց ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահ Գևորգ Կոստանյանը։









































