ԱԺ-ում քննարկվում է Սումգայիթի ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ խորհրդարանական բոլոր ուժերի կողմից ներկայացված՝ ԱԺ հայտարարության նախագիծը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Էս ամբիոնից հոխորտալն ու Ալիևի վրա մատ թափ տալը ինձ հիշեցնում է Քաջ Նազարի թախտի տակից արված հոխորտանքները: Մենք այդ հոխորտանքները պիտի դրսերում անենք»:
Նրա խոսքով՝ ինքը հակված չէ այն կարծիքին, որ լսումներից ահաբեկված Ալիևի վարչակազմը սկսել է հակընդդեմ քայլեր անել. «Նրանք արմենաֆոբ քաղաքականությամբ զբաղվում են ամեն օր և ամեն ժամ»:
Ուստի, պատգամավորի կարծիքով, պետք է ճիշտ աշխատել և օգտագործել բոլոր հարթակները. «Միայն այդ դեպքում մենք կունենանք հաջողություններ հիբրիդային այս շատ լուրջ և վտանգավոր պատերազմում»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































