Հարբած ուղևորն ընդհատել է երթևեկությունը Նյու Յորքի մետրոյի ճյուղերից մեկով՝ ցատկելով ռելսերի վրա հենց մոտեցող գնացքի առջև։ Ականատեսները նրա արարքից սարսափել են, սակայն տղամարդը որևէ վնասվածք չի ստացել և նույնիսկ ծխել է՝ վագոնի տակ հարմար տեղավորված։
Դեպքի վայր կանչված փրկարարները միջադեպի մեղավորին հարթակ են բարձրացրել ողջ, առողջ, նա նույնիսկ պարել է։ Չնայած այդ ամենին, ոստիկանները նրան ստուգման նպատակով տեղափոխել են մոտական հիվանդանոց, հայտնում է Daily Mail-ը։









































