ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի թեկնածու Գևորգ Կոստանյանի մասին հանձնաժողովի նախկին նախագահ Հրայր Թովմասյանն ասաց. «Ում մասին պիտի խոսեմ, իմ վաղեմի ընկերն է և վատ բան չեմ կարող ասել»:
Նա Գևորգ Կոստանյանի հատկանիշներից առաջին հերթին առանձնացրեց պրոֆեսիոնալիզմն ու սկզբունքայնությունը. «Ինչ-ինչ հարցերում ավել հեշտ է եղել համոզել ընդդիմադիր գործընկերներին, քան Կոստանյանին: Սակայն հանձնաժողովի նախագահը պետք է ունենա սուր անկյունները հարթելու ունակություն, և կարծում եմ՝ նա շատ շուտ դա ձեռք կբերի»:
Նրա խոսքով՝ Կոստանյանը որտեղ աշխատել է, կարևորել է այդ կառույցի հեղինակությունը:
Հրայր Թովմասյանը նշեց նաև, որ Կոստանյանը շատ նուրբ հոգի ունի, և հավելեց. «Ես չկարողացա ընդդիմության դիրքերից խոսել, քանի որ ընդդիմությունը չէր գրանցվել ելույթ ունենալու համար»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































