Միայն Փարիզում են գիշերները հագեցած առեղծվածայնությամբ և գայթակղիչ գեղեցկությամբ։ Ֆրանսիայի մայրաքաղաքի այդ մթնոլորտից ոգեշնչված՝ Saint Laurent նորաձևության տունը նկարահանել է գովազդային հոլովակ՝ հաջակցություն SS’18 հավաքածուի։
Ռեժիսորի դերով հանդես է եկել դիզայներ Ժան-Փոլ Գուդը։
Ռեժիսորի մտահղացմամբ՝ մոդելներն արթնանում են գիշերվա կեսին, հագնում սև զգեստներ և սպիտակ, փետրավոր երկարաճիտ կոշիկներ և սկսում պարել այնպես, որ փետուրներն այս ու այն կողմ են թռչում։
Այնուհետև նրանք անկողին են մտնում, և սենյակ է մուտք գործում բրենդի գեղարվեստական տնօրեն Էնթոնի Վակարելոն։







































