Պորտուգալիայի Մադեյրա կղզու մեծությամբ սառցաբեկորը, որը պոկվել է Անտարկտիդայից և շարժվում է Անտարկտիկայի ջրերում, սպառնալիք է ստեղծում միջազգային նավիգացիայի համար: Նման նախազգուշացմամբ հանդես են եկել բրիտանացի գիտնականները՝ հաղորդում է Euronews-ը:
700 քառ. կմ տարածքով սառցաբեկորը պոկվել է արևմտյան Անտարկտիդայից 2013-ի հուլիսի սկզբին, սակայն շարժվել սկսել է մեկ շաբաթ առաջ:
Բրիտանացի գիտնականները մտահոգվում են, որ շարժվելով հյուսիս՝ այն կարող է հայտնվել Ատլանտյան օվկիանոսում, իսկ հալվելով՝ կփոխի հոսանքների քարտեզը:








































