Իրանում գիտնականները զբաղվում են նոր տեսակի ուղևորատար ինքնաթիռի գործարկմամբ՝ ներքին չվերթների համար: Այս մասին հաղորդում է Press TV հեռուստաալիքի կայքը՝ վկայակոչելով Իրանի ավիացիոն արդյունաբերության կազմակերպության ղեկավար Մանուշեհրա Մանթեքիին:
Նրա խոսքերով՝ նոր սերնդի Iran-141 ինքնաթիռը կարող է իրականացնել երկրի տարածքում կարճ հեռավորությամբ միջքաղաքային չվերթներ: Մանթեքին հայտնել է, որ նոր ինքնաթիռի որոշ մասեր արդեն մշակվել են և պատրաստվում են Իրանի ձեռնարկություններում, իսկ նոր տեսակի առաջին ինքնաթիռները, բավարար ֆինանսավորման դեպքում, կհավաքվեն արդեն այս տարվա վերջին՝ ըստ իրանական օրացույցի:
Հայտնի է նաև, որ նոր ինքնաթիռը նախատեսված է 150 ուղևորի համար:








































