Մեքսիկայում փոքրիկ տղային չորացած ջրհորից դուրս են բերել ողջ՝ այնտեղ ընկնելուց 10 ժամ անց։ Այդ ողջ ընթացքում իրականացվել է փրկարարական գործողություն՝ ծանր տեխնիկայի կիրառմամբ։
Երեխային, ով ապրիլին կդառնա 2 տարեկան, հաջողվել է դուրս բերել 8 մետրանոց հորից միայն այն բանից հետո, երբ ջրհորի ընդերքի ուղղությամբ հորիզոնական անցք է բացվել, հայտնում է Televisa-ն։
Cae niño de 1 año 10 meses de edad a un pozo de 8 metros de profundidad. Continúan labores de rescate desde hace más de 5 horas en la comunidad de Buenos Aires, Pénjamo. #Guanajuato. pic.twitter.com/kkvmOLDrxg
— Abner Berruecos (@abner_berruecos) February 26, 2018
Փրկարարական գործողության ժամանակ բժիշկները հետևել են տղայի վիճակին։ Դրանից հետո նրան տեղափոխել են Գուանահուատո նահանգի հիվանդանոցներից մեկը։








































