Հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանը ծննդաբերությունից հետո պատրաստվում է ուտել իր ընկերքը։ Նրա առաջնեկը լույս աշխարհ կգա ապրիլին։
Երեխայի հայրը 26-ամյա բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնն է։

Հղիությունը տևական ուղևորությունների համար խոչընդոտ չէ։ Քարդաշյան-Ջեններ կլանի 33-ամյա ներկայացուցիչը երկուշաբթի Տոկիո է այցելել։ Նա զարմացրել է երկրպագուներին ոճային հագուստով։ Նա կերպարը համալրել է նորաձև արևապաշտպան ակնոցներով, ֆրանսիական երկու հյուսերով և արծաթագույն ուսապարկով։
Օրերս նա հայտարարել է, որ պատրաստվում է հետևել ավագ քրոջ՝ Քիմ օրինակին։ Երեխայի ծննդից հետո նա պատրաստվում է ուտել սեփական ընկերքը՝ հաբերի տեսքով։ Ռեալիթի շոուի կիրակնօրյա թողարկման ժամանակ Քլոեն հայտնել է, որ մտադիր է երեխային ծննդաբերել Քլիվլենդում։
Քույրերը վստահ են, որ ընկերքում պարունակվող ցողունային բջիջներն օգնում են պահպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը։








































