Թուրքական վեց քաղաքներում՝ Անկարայում, Էլյազիգում, Էրզինջանում, Հակարիում, Շիրնակում և Էդիրնեում վեց նոր ֆուտբոլային մարզադաշտեր կկառուցվեն և այդ նպատակով կծախսվի 820 թուրքական լիր, – երկուշաբթի օրը հաղորդել են Թուրքիայի սպորտի և երիտասարդության նախարարությունում։

Ինչպես նշվում է նախարարության հաղորդագրության մեջ՝ ավելի վաղ զարկ էր տրվել 14 մարզադաշտերի կառուցմանը Ափյոնկարահիսար, Անթալիա, Սաքարյա, Սամսուն, Էսքիշահիր, Հազիանթեպ, Քոջաելի, Մալաթիա, Մերսին, Սիվաս, Տրաբզոն, Բուրսա, Քոնյա և Մանիսա քաղաքներում։







































