Կրճատվում է և’ դոլարային, և’ դրամային վարկավորումը: Մեկ շաբաթում, նոյեմբերի 4-ից 10-ը հայաստանյան առևտրայի բանկերը դրամով տրամադրել են 33 մլրդ դրամի վարկեր, իսկ դոլարային վարկերը կազմել են 44 մլն 700 հազար դոլար:
Ստացվում է, որ նախորդ շաբաթվա համեմատ, բանկերը զգալիորեն կրճատել են ինչպես դրամով, այնպես էլ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը: Համեմատության համար պետք է նշել, որ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել էր 43 մլրդ 700 մլն դրամ, իսկ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 64 մլն 200 հազար դոլար:










































