Saturday, 27 06 2026
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
23:50
Լիբանանում հրամայել են հեռացնել Իրանի հոգևոր առաջնորդների պատկերներով վահանակները
ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է
23:10
Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ
Երկու դատավորների մասնակցության անհնարինության հիմքերը նույնական չեն Սեդա Սաֆարյանի դեպքում
Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան
Գործի քննությունն իրականացվում է ՍԴ կազմի կրճատված կազմով, ինչը խնդիրներ է առաջացնում․ Օրբելյան
Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը
Ժամանակավրեպ է ՔՊ ներկայացրած նախագծի վերաբերյալ քննարկումը որպես վերջնական փաստաթղթի․ Ղազարյան
Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է
22:00
Հետպատերազմյան Սիրիա․ քրդերի անորոշ ապագան
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը
Կրկեսո՞ւմ եք որոշում մանդատի հարցը. դիմակները պատռվել են, քրեաօլիգարխիան մաքրվելու է
Վարչապետն AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Համատարած ընտրակաշառքի քարտեզ ենք ներկայացրել ՍԴ. մեր պահանջը օբյեկտիվ է՝ տարբերվում է մյուսներից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Վոլոդյա Ավետիսյանի կալանքը երկարաձգվել է երկու ամսով

Այսօր Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը՝ որոշում կայացնելով ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ Վոլոդյա Ավետիսյանին ևս երկու ամիս պահել կալանքի տակ։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանի խոսքով՝ միջնորդության հիմքում պատճառաբանությունն էր, թե պահեստազորի փոխգնդապետը ազատության մեջ կարող է խոչընդոտել նախաքննությանը.- «Որ չեն վերացել Վոլոդյա Ավետիսյանին կալանքի տակ պահելու հիմքերը, դրա հետ մեկտեղ էլ ունի մի շարք քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտություն, որի համար անհրաժեշտ է ևս երկու ամիս»,- փոխանցել է Զաքարյանը։

Պաշտպանն ասաց, թե փակ դատավարության ընթացքում քննիչն այդպես էլ չի պատասխանել հարցին, թե ինչ նկատի ունի անհրաժեշտ քննչական գործողություններ ասելով, այն դեպքում, երբ անցած երկու ամսում Ավետիսյանի հետ որևէ քննչական գործողություններ չի կատարվել՝ այս գործով անցնող ոչ վկաները, ոչ էլ տուժողները մինչ այժմ Ավետիսյանի հետ չեն առերեսվել, պաշտպանին փաստաթղթեր չեն տրամադրվել։

«Չի պատասխանել քննիչը այդ հարցերին»,- ասել է Զաքարյանը։

Դատարան եկած Ավետիսյանի մարտական ընկերները ավելի քան 4 ժամ սպասեցին դատարանի շենքի առջև։ Հենակներով երկար ժամանակ լավ լուրի սպասող ազատամարտիկ Լևոն Կարապետյանը հույս ուներ գոնե այսօր ազատության մեջ տեսնել մարտական ընկերոջը։

«Էս դատավորը սխալ ճանապարհով է շարժվում, որովհետև խամաճիկ է, տիկնիկ է»,- ասել է Կարապետյանը։

Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանն էլ հավելում է, թե այսօրվա որոշումը առավել ամրապնդեց իրենց համոզմունքը, որ այս քրեական գործը շինծու է։

«Էնքան են սերտաճել արդարադատություն, քննչական մարմիններ, դատախազություն, այնքան անկախ չեն, որ ընդհանուր հանձնարարակ են կատարում՝ Վոլոդյա Ավետիսյանին մեկուսացնելու համար»,- ասել է Սարուխանյանը։

Ինչպես պաշտպան Զաքարյանն, այնպես էլ Ավետիսյանն ու ընկերները բազմիցս են հայտարարել, թե կալանավորումը կապ չունի իրավական խնդիրների հետ, այն քաղաքական հետապնդում է ազատամարտիկի գործունեության համար։ Վոլոդյա Ավետիսյանը մեկն է ազատամարտիկներից, ովքեր կես տարի առաջ բողոքի ակցիաներ սկսեցին՝ բարձրացնելով ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին սոցիալական հարցերը։

Կալանավորված ազատամարտիկի ընկերները խոստանում են շարունակել պայքարը նրա ազատության համար։ Փաստաբանը այսօրվա որոշումը բողոքարկելու է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում