Thursday, 06 06 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Ուղիղ. Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն. միջազգային գիտաժողով
10:45
ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Ադրբեջանի քաղհասարակության անդամների շարունակական ձերբակալություններով․ Մեթյու Միլլեր
Մայրաքաղաքի առանձին հատվածներում արգելվելու է շրջիկ երաժիշտների գործունեությունը
ԵԽ զեկույցի համաձայն՝ Թուրքիան ազատազրկման ամենաբարձր մակարդակն ունի, Հարավային Կովկասում Հայաստանի ցուցանիշն ամենացածրն է
10:30
«Մոսկվան պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին». ՌԴ դեսպան
Բողոքի ակցաիներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 29-ամյա երիտասարդը կալանավորվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Հրդեհ՝ սուպերմարկետին կից շինությունում
Անհասկանալի կլիներ, եթե Երևանը դեմ քվեարկեր. առաջին անգամ չէ, որ ՀՀ-ն քվեարկում է Վրաստանի օգտին
Հրդեհ Արմաշում․ երեխաները դուրս են բերվել տնից
Եկեղեցին քաղաքականության մեջ է ներգրավում կրիմինալին. սա լուրջ մարտահրավեր է
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայցում եմ մեր քաղաքացիների ներողամտությունը
Ինչու են ներկաները վախենում միայն «նախկինների» վերադարձից. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր մեքենա եւ ԱԺ-ից աշխատանքի վարձատրության բարձրացում. Սիսակ Գաբրիելյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»
Իրանի «միջուկային ապագայի» հի՞ն, թե նոր հեռանկար
Փաշինյանի իշխանության «հաշվեհարդարի» հերթը եկեղեցունն է. Արսեն Թորոսյանը առաջարկել է փակել «Շողակաթ» Հ/Ը-ն. «Ժողովուրդ»
Այս անգամ հերթը «Եղնիկներ» – ի փոխգնդապետ Սերոբ Բազիկյանինն է. Միքայել Արզումանյանի դատը շարունակվում է. «Ժողովուրդ»
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել

Բանտում հաշվեհարդար են տեսել օրենքով գողերի հետ

Ինչպես հայտնի է դարձել, օրերս Նոգինսկի քննչական մեկուսարանում Մեհրաբ Ջանգվելաձեի գողական խմբավորման կողմից մեկուսարանի «նայող» Վալերա Բագդատսկին ծեծել է մինգրելական «Քարդավա–Մզարելուա» գողական ընտանիքի կողմնակից Իրակլի Աբխազին, ով 2014 թվականին մասնակցել էր օրենքով գող Ռեվազ Ուբիլավայի նկատմամբ հաշվեհարդարին, ով քրեական աշխարհում հայտնի է որպես Ռեզիկո Ջվարսկի։ Բախումը տեղի է ունեցել ազատության մեջ գտնվող օրենքով գող Բեսո Զարանդիայի հովանավորության ներքո գտնվող Իրակլիի՝ Վալերային «նայողի» դիրքից պաշտոնանկ անելու փորձի ժամանակ։

Արդյունքում, փոխանակ մեկուսարանի մակարդակով հեղաշրջում անելու, Իրակլիի դեմքին, Թուրքիայից ուղիղ հեռախոսակապի մեջ գտնվող գողերի հրամանով, մասնավորապես Ալեկո Չուրաձեի, սրիչով այսպես ասած «շան սպի» են թողել։

Ջվարսկիի ծեծը Իրակլին բացատրել է Պիտերում կայացված որոշմամբ այն բանից հետո, երբ Արմավիրում, Ռեզիկոյի անմիջական մասնակցությամբ, ով այդ ժամանակ դեռ «գող» չէր, բայց ձգտում էր դառնալ «ընտանիքի անդամ», ծեծի էին ենթարկվել տեղի «օրենքով գող» Արա Մուրադյանը և նրա՝ քաղաքի «նայողը», ով ստացված հարվածներից մահացել էր։

Այս շաբաթ նաև քննարկվել է Սերգեյ Ասատրյանի ընթացիկ կարգավիճակը, ով անցած տարվա հուլիսից զրկված է գողական լիազորություններից։ Մեր տեղեկություններով, «օրենքով գող» Ցեզարին է դիմել «օրենքով գող» Գուջա Ժեմչուժնին, ով հայտնի է ավագ Ասատրյանի հետ իր մտերմությամբ։ Գուջան ասել է, որ գիտի Սերգեյին որպես գողի և խնդրել է Ցեզարին խոչընդոտներ չստեղծել նրա ճանաչման համար։ Սակայն Գուջայի ազդեցությունը բավարար չի եղել։ Ցեզարն ասել է, որ Սերգեյի մասին հակառակը գիտի գողերից, և առանց նրանց չի կարող որոշել նրա հետագա ճակատագիրը։ Հանգամանքների բերումով, դա նույն գողերն են, ում անունից գործում էր Իրակլի Աբխազը։

Այդ կապակցությամբ Գուջային հասկացրել են, որ գողերը հարցեր ունեն նաև Սերգեյի հորը՝ Էդիկին։ Ինչպես հայտնի է, «օրենքով գող» Շալվովիչը, ով ծեծել էր Էդիկին Հունաստանում՝ Գոգա Չիկովանիի հոգեհանգստի ժամանակ, համաձայնել է հարթել նրանց վեճը միայն այն դեպքում, եթե Ասատրյան–ավագի խոսքերը այն մասին, որ Մոսկվայի կռիվը փոխադարձ է եղել, ճիշտ դուրս գան։ Հակառակ դեպքում Շալվովիչը խոստացել է հիշեցնել Էդիկին նաև իր պահանջների մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում