2014 թ. McDonald’s-ը ծրագրում է ծախսել 2,9-3,0 մլրդ դոլար 1,500-1,600 նոր ռեստորանների բացման ու վերակառուցման համար, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ընկերությանը:
Աշխարհում համբուրգերների խոշորագույն վաճառողը, որը վերջին շրջանում ձգտում է ավելացնել վաճառքներն արդեն բացված ռեստորաններում, հոկտեմբերի վերջին 2013 թ. կապիտալ ծախսերի կանխատեսումը նվազեցրել է 100 մլն դոլարով՝ մինչև 3 մլրդ դոլար, ու մինչև 2014թ. դժվարությունների պատճառով չեղյալ է հայտարարել նոր ռեստորանների բացումը Չինաստանում ու որոշ զարգացող երկրներում:









































