Thursday, 16 05 2024
16:24
Չինաստանը և Ռուսաստանը պաշտպանում են միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը
Մոսկվան իր հավերժ ներկայության լծակը կորցրել է. վաղ թե ուշ ռազմաբազան հանելու հարց է առաջանալու
16:09
ՀՀ կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը մեծ ողբերգություն չէ. փոխնախարար
Իրավիճակը ծանր է․ սրբազաններն Աստծունն ու Կեսարինը խառնել են իրար
15:50
Սլովակիայի վարչապետին սպասվում է ևս մեկ վիրահատություն
15:40
Նիդեռլանդներում աջ կուսակցությունները համաձայնության են եկել կոալիցիայի շուրջ
15:30
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային այս ծրագիրը կկազմի ավելի քան 800 մլրդ դրամ. Տ․ Խաչատրյան
ՀՀ քաղաքացի դառնալու դեպքում ԼՂ հայերի սոցիալական աջակցությունը շարունակվելու է. Փաշինյան
15:20
Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովությունները շարունակվում են
«Մենք միակերպ ենք հասկանում աշխարհը». Լուկաշենկոն՝ Ալիևին
Բատկան «կկոտրի՞» Ալիեւին
Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական բանկերի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են
14:45
Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են հայտարարություն հարաբերությունների խորացման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ
Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ
Առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը
Հիմնանորոգվում է Նորակերտ – Փոքր Մասրիկ ավտոճանապարհը
ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան գումար են ստանալու բնակարան ձեռք բերելու համար. Նարեկ Մկրտչյան
Այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված. ստորագրված արձանագրությունը մեծ հաջողություն է
Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Բոգդան Կլիխը քննարկել են տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումները
Հարցազրույց Գագիկ Մելքոնյանի հետ
12:45
Նավթի գներն աճել են- 15-05-24
12:30
Ուկրաինայում ավելի քան 4000 ՏՏ մասնագետ բանակից տարկետում ունի

Սերժ Սարգսյանը ափսոսում է, որ Ասոցացման համաձայնագիրը չստորագրվեց

2008 թվականին հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացման լուրջ խթաններից մեկը եղել է ռուս-վրացական պատերազմը, ոչ պակաս չափով դրա վրա ազդող գործոններից մեկը եղել է «Արևելյան գործընկերության» քաղաքականությունը։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով Մյունխենի անվտանգության գագաթնաժողովում Սերժ Սարգսյանի ելույթին, թե Հայաստանը չի կարող հավերժ սպասել մինչև Թուրքիան վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, և որ նոր պայմաններում պետք է բանակցել նոր փաստաթղթի շուրջ։

Քաղաքագետի խոսքերով՝ 2008 թվականին ռուս-վրացական պատերազմը բավականին մեծ անորոշություններ ստեղծեց տարածաշրջանում, նաև հաղորդակցության շատ փակուղիներ առաջ բերելով, դրա համար Արևմուտքը բավական շահագրգռված էր, որ գոնե հայ-թուրքական սահմանի բացումով չստեղծվի այդ դատարկությունը, Ռուսաստանը ավելորդ քայլեր չկատարի։

«Հետևաբար, փորձ արվեց հայ-թուրքական սահմանը բացելու միջոցով Արևմուտքի ներկայության խնդիրը լուծել։ ԵՄ-ի դեպքում դա կարևոր էր, որովհետև Հայաստանն ընդհանուր սահման չուներ ԵՄ երկրների հետ։ Պատահական չէր, որ Սերժ Սարգսյանը Լեհաստան կատարած այցի ժամանակ ասուլիսում խոսեց այդ մասին, որ եթե հայ-թուրքական սահմանը բացվեր, Հայաստանի օգուտները ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրից ավելի մեծ կլինեին։ Այսինքն՝ իրականության մեջ այդ շահագրգռությունները կապ են ունեցել ռեգիոնալ միջազգային միջավայրի հետ։ Դա է պատճառը, որ Արևմուտքն այդ ժամանակ չափազանց նախաձեռնող ու ակտիվ էր։ Ըստ էության, Արևմուտքը կնքահայրը դարձավ հայ-թուրքական արձանագրությունների մշակմանը, բանակցմանը և սահմանը բացելու փորձերին»,- նշեց Սաֆարյանը։

Այդ ժամանակ, ըստ քաղաքագետի, մեծ էր մտահոգությունը, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ կատարված փոփոխությունները՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումները, կարող են ուղղակի կամ անուղղակի ազդեցություն թողնել Ղարաբաղյան հակամարտության վրա՝ բերել Ղարաբաղի ճանաչման քաղաքականության խորացման, որով հակամարտությունը կհայտնվեր մեկ այլ փակուղու մեջ, կամ բերեր ռազմական գործողությունների վերսկսման, որի ռիսկերի մասին միջազգային հեղինակավոր կազմակերպությունները խոսում էին։

Մյուս կողմից, քանի որ Թուրքիան Ղարաբաղյան հակամարտության վրա ազդող և ուղղակի դերակատար էր, հայ-թուրքական արձանագրությունները նաև դրանով զսպող գործոն էին։

«Հայ-թուրքական արձանագրությունները բավականին բարդ աշխարհաքաղաքական միջավայրի ծնունդ էին, բավականին տարբեր շահագրգռությունների ծնունդ էին, որոնք այսօր չկան։ Պատահական չէ, որ ՀՀ նախագահն արդեն որերորդ անգամ ՄԱԿ-ի ամբիոնից կամ Մյունխենի գագաթնաժողովի ամբիոնից հայտարարում է հայ-թուրքական արձանագրություններն առ ոչինչ ճանաչելու Հայաստանի մտադրությունների մասին, եթե Թուրքիան քայլ չանի, ու կարծեք թե Արևմուտքում առանձնապես մտահոգված չեն, որովհետև Արևմուտքի շահագրգռությունները 2008-ին այլ էին, հիմա այլ են, Թուրքիան այն ժամանակ այլ էր, Թուրքիայի վրա Արևմուտքի ազդեցությունը այլ էր։ Այժմ Թուրքիան շատ ավելի ամբարտավան, անկանխատեսելի, իր դաշնակիցներից հեռացած և ավելի շատ Ռուսաստանի հետ տակտիկական համագործակցող մի պետություն է դարձել։ Դրա համար այսօր երևէ մեկը լուրջ հույսեր չի էլ փայփայում հայ-թուրքական հարաբերությունների լավացման մասով, որևէ մեկը չի էլ փորձում փրկել այդ արձանագրությունները, որովհետև դրանք այլևս իսկապես գոյություն չունեն»,- ընդգծեց Ստյոպա Սաֆարյանը:

Ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում