Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Նուրի Շահինը Bild-ի հետ զրույցում նշել է, որ իր թիմակից Մարկո Ռոյսին խորհուրդ է տվել չփոխել ակումբային գրանցումը:
«Ոչ վաղ անցյալում ես սխալ եմ գործել՝ հեռանալով «Բորուսիա»-ից: Ցանկանում էի ուժերս փորձել այլ ակումբում, և դա բնական է: Բայց ես դրա համար ոչ համապատասխան ժամանակ էի ընտրել:
Չեմ ցանկանում, որ Մարկոն կրկնի սխալս: Ռոյսը կարող է դառնալ գերմանական ֆուտբոլի գլխավոր աստղը: Նրան մեծ ապագա է սպասվում «Բորուսիա»-ում: Նրան խորհուրդ եմ տվել չհեռանալ թիմից»,- հայտարարել է Շահինը:






































